Հոլանդիայում սկսել են հանցագործների դեմքերի ճանաչման ծրագիր օգտագործել
Նմանատիպ
Նիդեռլանդների ոստիկանությունը ձեռնամուխ Է եղել դեմքերի ճանաչման ծրագրի օգտագործմանը, որի տվյալների բազայում տեղ են գտել հանցագործությունների մեջ կասկածվողները, փախստականներն ու այցագրեր ստանալու համար դիմած անձինք, տեղեկացնում Է Dutch News հրատարակությունը:
Կասկածվող եւ որոնվող անձանց տվյալների բազայում ներառվել են շուրջ 800 հազար մարդկանց լուսանկարներ: Այդ անձանցից նրանք, ովքեր անմեղ կճանաչվեն, կբացառվեն տվյալների բազայից, բայց դեռեւս պարզ չԷ՝ որքան ժամանակ կպահանջի լուսանկարների հեռացումը ծրագրից: Նորամուծությունը թույլ կտա ավտոմատ կերպով լուսանկարները համեմատել դիտարկման խցիկների եւ ոստիկանների համազգեստին տեղակայված խցիկների նկարահանումների հետ:
Փախստականները, արտաքսման ենթակա անձինք եւ երկիր մուտքի այցագրերի համար դիմած օտարերկրյա քաղաքացիները հայտնվել են տվյալների առանձին բազայում: Դրանից օգտվելու հնարավորություն Է տրամադրվում միայն դատախազության թույլտվությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում