Արամ Ավագյանի հաղթական նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում
18/12/2016 22:16
Նմանատիպ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն այսօր իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:
Նշենք, որ այսօր հաղթանակ է տարել նաև Նարեկ Աբգարյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց իր երկրորդ մենամարտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում