Ցյուրիխում իսլամական կենտրոնի այցելուների վրա կրակողին մեռած են գտել
Նմանատիպ
Ցյուրիխի իսլամական կենտրոնում այցելուների վրա հարձակման մեջ կասկածվող մարդուն մեռած են գտել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Le Matin-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությունը:
Նրա մարմինն՝ առանց կյանքի նշանների, հայտնաբերվել է հարձակման վայրից ոչ հեռու: Չարագործի որոնումները դադարեցված են:
Դեկտեմբերի 19-ին անհայտ անձը ներթափանցել էր աղոթարանի շենք եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Գրոհի հետեւանքով վիրավորվել էր երեք մարդ, նրանցից երկուսը՝ ծանր: Հարձակվողը փախել էր:
Ոստիկանությունն իրականացրել է նրա որոնումների լայնածավալ գործողություն, որի արդյունքում հայտնաբերվել է անհայտ տղամարդու դին: Սակայն իրավապահ մարմիններում չեն կարողացել միանգամից նույնականացնել հայտնաբերված մարմինը եւ հրաժարվել են հաստատել այն ենթադրությունը, թե այն պատկանում է իսլամական կենտրոնի վրա հարձակվողին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում