Չեմպիոնների լիգա․ Տարվա բացահայտումների խորհրդանշական հավաքականը
24/12/2016 20:56
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ն 2016 թվականի արդյունքներով կազմել է Չեմպիոնների լիգայի բացահայտումների խորհրդանշական հավաքականը։
Բացահայտում-հավաքականի մարզիչը մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է, ով այս տարվա հունվարի 4-ից է նման պաշտոնի անցել։
Հավաքականն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահ – Ալֆոնս Արեոլա («Պարի Սեն Ժերմեն»)։
Պաշտպաններ – Սերխի Ռոբերտո («Բարսելոնա»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Վիկտոր Լինդելյոֆ («Բենֆիկա»):
Կիսապաշտպաններ – Թոմա Լեմար («Մոնակո»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ռենատու Սանշեշ («Բավարիա»), Ռաֆայել Գերրեյրու («Բորուսսիա Դորտմունդ»):
Հարձակվողներ – Քրիստիան Պուլիշիչ («Բորուսսիա» Դորտմունդ), Անդրե Սիլվա («Պորտու»), Ուսման Դեմբելե («Բորուսսիա Դորտմունդ»):
Գլխավոր մարզիչ՝ Զինեդին Զիդան («Ռեալ»)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում