Ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ ստացողների խորհրդանշական հավաքականը
Նմանատիպ
2017 թվականի ամռանը մի շարք ճանաչված ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները ակումբների հետ սպառվելու է և նրանք ստանալու են ազատ խաղացողների կարգավիճակներ:
Այդ ֆուտբոլիստներից ոմանք համաձայնագրերը երկարաձգելու շուրջ բանակցություններ են վարում, իսկ մյուսներն ակումբային գրանցումները կփոխեն հունվարին կամ կսպասեն մինչև ամառ:
«101 Great Goals»-ը կազմել է 2017 թվականի ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ ստացող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ – Իկեր Կասիլյաս («Պորտու»)
Պաշտպաններ – Գաել Կլիշի, Բակարի Սանյա (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Պեպե («Ռեալ»), Պեր Մերտեսակեր («Արսենալ»)
Կիսապաշտպաններ – Աքսել Վիտցել («Զենիթ»), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»), Սանտի Կասորլա («Արսենալ»)
Հարձակվողներ – Խեսուս Նավաս («Մանչեսթեր Սիթի»), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Ֆերնանդո Տորրես («Ատլետիկո»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում