Դիարբեքիրի 11 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
28/12/2016 12:41
Նմանատիպ
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել Լիջե, Հազրո և Քոջաքյոյ գավառների 11 գյուղերում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալ ությունը:
Նահանգապետարանը որոշումը պայմանավորել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում