«Ինտերը» Գալյարդինիի տրանսֆերի համար պայքարում հաղթել է «Յուվենտուսին»
02/01/2017 16:37
Նմանատիպ
«Ատալանտայի» կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին կարեիրան շարունակելու է «Ինտերում»:
Միլանյան ակումբը «Յուվենտուսից» առաջ է անցել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում,- տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Իտալացու տրանսֆերի դիմաց «ներաձուրին» վճարելու է 25-27 միլիոն եվրո: Գործարքը ձևակերպվելու է առաջիկա օրերին:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Գալյարդինին մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում