NBA. Քրիս Պոլը՝ 8000-ից ավելի փոխանցում կատարած 10-րդ բասկետբոլիստ (տեսանյութ)
09/01/2017 18:53
Նմանատիպ
«Լոս Անջելես Կլիպերսի» խաղարկող Քրիս Պոլը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Մայամիի» հետ խաղում (98:86) աչքի ընկավ արդյունավետ փոխանցումներով։
Պոլը կարիերայի ընթացքում կատարած փոխանցումների քանակը հասցրեց 8012-ի և դարձավ NBA-ի 10-րդ բասկետբոլիստը, ով 8000 և ավելի փոխանցում է կատարել։
Այս ցուցանիշով առաջին հորիզոնականում է «Յուտա Ջազի» լեգենդար պաշտպան Ջոն Ստոկտոնը՝ 15․806 փոխանցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում