Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում ԻՊ 40 թիրախ ոչնչացնելու մասին
12/01/2017 14:15
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկ ացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն էլ-Բաբ շրջանում հարվածներ են հասցվել ԻՊ-ին պատկանող 40 թիրախի: Ոչնչացվել է «Իսլամական պետության» 22 անդամ, ինչպես նաև նրանց պատկանող զինտեխնիկա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում