ԱՄՆ-ն Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել
14/01/2017 14:33
Նմանատիպ
Միացյալ Նահանգները պաշտոնական հրավեր չի ստացել` Աստանայում մասնակցելու Սիրիայում հրադադարի հաստատման հարցով բանակցություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք չենք ստացել որևէ պաշտոնական հրավեր Աստանայի հանդիպմանը»,– ասել է Թոները` նշելով, որ իրենք աջակցում են Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին:
«Թեպետ մենք այս նախաձեռնության անմիջական մասնակիցը չենք, սակայն շարունակում ենք կապ պահպանել ռուսների և թուրքերի հետ»,– հայտնել է Թոները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում