«Վալենսիայի» ֆուտբոլիստը 3 ամսով շարքից դուրս է մնացել
14/01/2017 14:59
Նմանատիպ
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն աջ սրունքի ծանր վնավսածք է ստացել,- հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստն արդեն վիրահատության է ենթարկվել: Նրա վերականգնման համար պահանջվելու է 3 ամիս:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում