Քեյնի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին» (տեսանյութ)
14/01/2017 20:15
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ․ խաղն ավարտվեց 4։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց Գարեթ Մակաուլին։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 29 միավորով 8-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Տոտենհեմ» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 4։0
Գոլերը՝ Քեյն 12՛, 77՛, 82՛, Մակաուլի 26՛ / ինքնագոլ