«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Կիևոյի» նկատմամբ (տեսանյութ)
15/01/2017 01:39
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալեց «Կիևոյին»։
Միլանյան թիմն առաջին խաղակեսի վերջնամասում գոլ բաց թողեց, սակայն երկրորդ կեսում Մաուրո Իկարդիի, Իվան Պերիշիչի և Էդերի դիպուկ հարվածների արդյունքում կարողացավ կամային հաղթանակի հասնել։ Այս հաղթանակը Ստեֆանո Պիոլիի թիմի համար 5-րդ անընդմեջն էր Ա Սերիայում։
Այժմ «Ինտերն» ունի 36 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» 25 միավորով 11-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ինտեր» – «Կիևո»՝ 3։1
Գոլերը՝ Իկարդի 70՛, Պերիշիչ 86՛, Էդեր 90+2՛ – Պելիսեյ 34՛