Արցախում Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել
18/01/2017 17:02
Նմանատիպ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում