Թրամփը կարդացել է Օբամայի՝ Սպիտակ տանն իր համար թողած նամակը
23/01/2017 10:42
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարդացել է այն նամակը, որն ավանդույթի համաձայն, Սպիտակ տանը թողել է իր նախորդը՝ Բարաք Օբաման: Այդ մասին, ինչպես տեղեկեցնում է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել է The Hill-ը:
«Ես հենց նոր մտա Ձվաձեւ աշխատասենյակ եւ տեսա այդ հիանալի նամակը նախագահ Օբամայից»,– ասել է Թրամփը:- Նրա կողմից շատ սիրալիր էր այն գրելը, եւ մենք այն հաշվի կառնենք: Մենք նամակը կպահպանենք եւ մամուլին չենք էլ ակնարկի՝ ինչի մասին է այն»,– հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում