Ջոշուան ցանկանում է մենամարտել Ուայդլերի հետ
25/01/2017 23:11
Նմանատիպ
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան հույս ունի, որ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ հաջող մենամարտից հետո WBC վարկածով չեմպիոն Դեոնտեյ Ուայդլերի հետ մենամարտելու հնարավորություն կունենա։
-Հույս ունեմ՝ կհաղթեմ Կլիչկոյին, ինչից հետո հնարավոր կլինի մտածել Ուայդլերի հետ ԱՄՆ-ում մենամարտ կազմակերպելու մասին։ Նա շատ հայտնի բռնցքամարտիկ է և իմ դիտակետում է։ Վաղուց եմ հետևում նրա մենամարտերին, Դեոնտեյը շատ տաղանդավոր է։ Նա ուշ եկավ մարզաշխարհ, սակայն կարողացավ արագ հեղինակություն ձեռք բերել,- Ջոշուայի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը։
Հավելենք, որ Ջոշուա-Կլիչկո մենամարտը կայանալու է ապրիլի 29-ին, Լոնդոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում