Հեղինե Բիշարյանն առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները

«Առավոտը» գրում է. «Հեղինե Բիշարյանը հանդես է եկել մի հրապարակմամբ, որով առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները. «Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Կա հարուստ միջազգային փորձ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում, որտեղ երեխան բուհ է ընդունվում միանգամից դպրոցից’ առանց ավելորդ քննություն քաշքշուկների: Անցնում է լեզվի իմացության ստուգում, ընդհանուր զարգացվածության թեստավորում և այլն: Այսինքն’ բուհերի դռները բաց են բոլորի աոջև’ անկախ նրանց սոցիալական վիճակից և ծագումից:

Ի՞նչ խնդիրներ մենք կարող ենք լուծել: Նախ’

1) բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային հնարավորություն կունենան անխտիր բոլորը,

2) կնվազեն կամ կվերանան կոռուպցիոն ռիսկերը,

3) կբարձրանա դպրոցի դերը մեր կրթական համակարգում,

4) աշակերտները չեն անտեսի դպրոցը’ ապավինելով կրկնուսույցներին’ լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով ծնողների ուսերին:

Թվարկածս խնդիրները լուծելի են և իրատեսական, և, ինչպես ասում են, հազար քայլանոց գործողությունը սկսվում է առաջին քայլից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում