Ստամբուլահայ լեզվաբանի դեմ հայց են ներկայացրել
Նմանատիպ
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի նախկին լրագրող Սեւան Նիշանյանի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Ensonhaber կայքը, Ստամբուլի գլխավոր դատախազությունում ավարտվել է 15 հոգու դիմում-բողոքների ուսումնասիրությունը եւ Սեւան Նիշանյանի դեմ դատական հայց է ներկայացվել։ Սեւան Նիշանյանը մեղադրվում է իր բլոգում գրված մի հրապարակման մեջ Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ։
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան: «Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:
Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը: Այնուամենայնիվ, Մուհամեդը թուրքերի համար Հուլիոս Կեսարը չէ և այս պարագայում նրանք դա որակել են անհարգալից վերաբերմունք իրենց կրոնի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում