«Միլանը» պարտվեց «Սան Սիրոյում» (տեսանյութ)
05/02/2017 17:37
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Սամպդորիային» և 0:1 հաշվով պարտություն կրել:
«Ռոսոներին» ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն են ունեցել, սակայն չեն կարողացել գրավել Էմիլիանո Վիբիանոյի դարպասը: Միակ գնդակն արձանագրվել է 70-րդ րոպեին, երբ ճենովացիների հարձակվող Լուիս Մուրիելը հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարցածը:
Վինչենցո Մոնտելայի թիմը խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստներով: Կիսապաշտպան Սոսան երկու դեղին քարտերի պատճառով հեռացվել է խաղադաշտից:
Այսպիսով, «Միլանը» 37 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում, իսկ «Սամպան» 30 միավորով 10-րդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում