«Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)
06/02/2017 01:41
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալեց «Ինտերին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 45-րդ րոպեին․ հիանալի հարվածով Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը գրավեց Խուան Կուադրադոն։
Այս հաղթանակից հետո թուրինյան թիմը 54 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» մնաց 42 միավորով՝ հինգերորդ հորիզոնականում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում