Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում
06/02/2017 10:40
Նմանատիպ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում:
Ազգային ընտրանին նախապատրաստվում է փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մարզվում են 19 մարզիկներ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։ Մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկների անունները հայտնի կդառնան ավելի ուշ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում