Իրանի պաշտպանության նախարարը հերքել է նոր հրթիռային փորձարկման մասին ԶԼՄ-ների հաղորդումը
Նմանատիպ
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը «կեղծիք» է համարել երկրում նոր հրթիռային փորձարկման վերաբերյալ ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը:
«Ամերիկացիների այդ պնդումը կեղծիք է: Դրա նպատակը իրանաֆոբիայի եւ թշնամանքի հետագա բորբոքումն է»,– հայտարարել է նա Tasnim գործակալությանը:
Ավելի վաղ Fox News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին, հայտնել է, որ Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել Թեհրանից արեւելք տեղակայված մեկնարկային հարթակից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նույն այդ հարթակից հունվարի վերջին արձակվել էր միջին հեռահարության հրթիռ, որն անցել էր մոտավորապես 600 կիլոմետր:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի հուլիսի 20-ի թիվ 2231 բանաձեւը կոչ Է անում Իրանին չանցկացնել նման փորձարկումներ: Թեհրանը նմանօրինակ արձակում Էր իրականացրել նաեւ անցյալ տարվա հուլիսին:
Փետրվարի 3-ին Վաշինգտոնն ընդլայնել է Թեհրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Սեւ ցուցակում ներառվել են 13 ֆիզիկական անձ եւ 12 ընկերություն: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ սահմանափակումների ընդլայնումը կապված է բալիստիկ հրթիռներ ստեղծելու իրանական ծրագրի, ինչպես նաեւ այն աջակցության հետ, որը Թեհրանը ցուցաբերում է շիաների «Հզբոլլա» լիբանանյան շարժմանը, որին ԱՄՆ-ում ահաբեկչական են համարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում