Ադրբեջանի կողմից ՊԲ-ին պատկանող տրանսպորտային միջոց ոչնչացնելու լուրն ապատեղեկատվություն է
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում