«Բավարիայի» ֆինանսական տնօրեն. «Մանչեսթեր Յունայթեդը» մեզ 100 միլիոնից ավելի էր առաջարկել
14/02/2017 21:18
Նմանատիպ
«Բավարիայի» ֆինանսական տնօրեն Յան Կրիստիան Դրեզենը հաստատել է, որ ոչ վաղ անցյալում «Մանչեսթեր Յունայթեդը» մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերի տրանսֆերի դիմաց ռեկորդային առաջարկ է կատարել:
«Կարող եմ հաստատել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Թոմաս Մյուլերի համար 100 միլիոն եվրոյից ավելի էր առաջարկել: Մենք նրանցից ֆաքս են ստացել, սակայն երբեք չենք քննարկել Թոմասին վաճառելու հնարավորությունը:
Եթե ֆուտբոլիստը համապատասխանում է մեզ, նրան նույնիսկ ռեկորդային գնով չենք վաճառի: Դա հիմարություն է: Այդպես ինքներս մեր թիմը կթուլացնենք»,- Դրեզենի խոսքերն է մեջբերում «Bild.de»-ն:
Անգլիական ակումբը փորձել է գերմանացուն ձեռք բերել 2015 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում