Էմերի. Կատարյալ հանդիպում անցկացրեցինք
15/02/2017 16:33
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումը (4:0)։
««Բարսելոնայի» հետ դիմակայությունը դա ոչ միայն փորձություն է, այլև չափազանց մեծ մոտիվացիա: Խաղը հաճելի նստվածք թողեց, բայց պետք է աչալուրջ լինենք, առջևում պատասխան հանդիպումն է:
Այսօր մենք գերազանցեցինք մրցակցին` անցկացնելով կատարյալ հանդիպում: Պետք է պահպանենք կենտրոնացումը, որովհետև հաջորդ խաղում նրանք կարող ենք այլ կերպ խաղալ: Մեզ պետք է շարունակել գործել այնպես, ինչպես այսօր:
Մենք հաղթում և պարտվում ենք բոլորս միասին: Այսօր հիանալի խաղ էր, ինչպես անհատական, այնպես էլ թիմային առումով», – բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում