«Ալաշկերտը» ժամանել է ԱՄՆ
17/02/2017 10:36
Նմանատիպ
Այսօր` փետրվարի 17-ին, «Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը Երևան – Դոհա – Լոս Անջելես չվերթով ժամանել է Ամերիկայի Միացյալ նահանգներ,- տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի չեմպիոնի պատվիրակությունը հանգրվանել է Սանտա Բարբարա քաղաքում: Վաղը «Ալաշկերտը» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ առաջին մարզումը կանցկացնի հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող խաղադաշտում:
Փետրվարի 18-ին տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) երևանցիները կանցկացնեն ամերիկյան շրջագայության առաջին հանդիպումը՝ մրցելով «Լոս Անջելես Գալաքսիի» հետ:
Այդ հանդիպումը տեղի կունենա «Վեսթ Մոնտ Քոլլեջ» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում