Ֆերրեր․ Ֆեդերերն ու Նադալը մարզաշխարհի համար կարևոր դեմքեր են
Նմանատիպ
Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերրերը «Tennis World USA»-ին տված հարցազրույցում խոսել է Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի մասին։ Ֆերրերը մասնավորապես հիշել է այս թենիսիստների մասնակցությամբ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հաղթեց Ֆեդերերը։
-Ֆեդերերն ավելի արագ էր խաղում, կարողանում էր 3-4 հարվածից միավոր վաստակել։ Մարտավարության տեսանկյունից նրա համար իդեալական հանդիպում էր: Ռոջերը չէր հոգնում, և դա պայմանավորված էր նրանով, որ նա Նադալից մեկ օր ավելի էր հանգստացել։
Ինչպե՞ս են ստացվում Ֆեդերերի հետ հանդիպումները։ Նա տարատեսակ հարվածներ ունի, կարողանում է վերահսկել խաղի ընթացքը։ Չգիտեմ՝ դեռ քանի տարի կխաղան Ռոջերն ու Ռաֆան, սակայն հույս ունեմ՝ երկար։ Նրանց հետ ATP-ն ավելի լավն է։ Նրանք շատ կարևոր դեմքեր են մարզաշխարհի համար,- ասել է Ֆերրերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում