22.1 C
Yerevan

Հայ դեսպանն իր թուրք գործընկերոջը. «Ինչպե՞ս կարող էր 1.5 միլիոն մարդ հենց այնպես անհետանար երկրի երեսից»

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նամակ է հղել իր թուրք գործընկերոջը’ մասնավորապես գրելով.

«Ես որպես մի հասարակ հայ, եւ բնավ ոչ դեսպան, ինձ պարտավորված եմ զգում պատասխանել Թուրքիայի իմ կոլեգային, ով զարմանալիորեն չի առնչվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ էական եւ պատմական վկայություններ իր կարիերայի ընթացքում: Ես չեմ ցանկանում այժմ խորամուխ լինել Հայոց Ցեղասպանության պատմական փաստերի մեջ, բայց հավատալով իմ գործընկերոջ գիտելիքների պակասին, ես միայն կմատնանշեմ մի քանի ուղղություններ, որոնք պարոն Թունքեյ Բաբալիին կուղղերդեն վերանայել իր ակադեմիական պատկերացումները փասի առնչությամբ:

2002 թ. Նյու Յորքի Միջազգային Արդարության Կենտրոնը որոշել է, որ Օսմանյան Կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացրած կոտորածները լիովին ներառում են ցեղասպանության բոլոր տարրերն իրենց մեջ: Ավելին, Կանադայում, որտեղ իմ թուրք գործընկերը դեսպան է նշանակված, գոյություն ունեն ավելի քան քսան պետական եւ մի քանի միջազգային կազմակերպություններ, որոնց մեջ ամենահայտնին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան է, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Փաստեր հավաքելու մեկ այլ շատ պարզ տարբերակ է Արեւմտյան Հայաստան այցելելը, որը գրավվել է թուրքերի կողմից 11-րդ դարում: Այնտեղ կարելի է հանդիպել հազարավոր հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, ամբողջական քաղաքներ, որոնք թուրքակա առավարությունն անգամ նեղություն չի քաշել անվանափոխել: Հարց տվեք ինքներդ Ձեզ. ու՞ր է այս քաղաքների բնակչությունը, ու՞ր են դատարկ եկեղեցիների քրիստոնյա եկեղեցականները, ինչպե՞ս կարող էր 1.5 միլլիոն մարդ հենց այնպես անհետանար երկրի երեսից:

Կարծում եմ, որ Դուք կգտնեք մի փոքր պատմական վկայություն Նոյի երկրում, քաղաքակրթության ծննդավայրում, որն այդպես կոպտորեն պղծվել ու խաթարվել է երիտթուրքերի կողմից: Քաջություն ունեցեք ճանաչելու, ինչպես դա արեց թուրք պայծառ նովելիստ, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: Հարգանք ունեցեք հանդեպ այն 10 միլլիոն հայերը, ովքեր ցավ են ապրում իրենց նախնիների սոսկալի կորստի համար. Քաջ եղե´ք», ասված է նամակում:

Նշենք, որ հայ դեսպան Արմեն Եգանյանի նամակը տպագրվել է կանադական The Star պարբերականում:

spot_imgspot_img