Պուտինը հրամանագիր է ստորագրել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 75-ամյակի տոնակատարության մասին
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է 2018 թվականին Ստալինգրադի տակ խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունը 2018 թվականին Ստալինգրադի ճակատարմարտում խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ նախագահը կարգադրել է ստեղծել Ստալինգրադի ճակատարմարտում խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտե: Հրամանագրի համաձայն՝ կազմակերպական կոմիտեի նախագահ է նշանակվել ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում