«Ալավեսը» կամային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ (տեսանյութ)
25/02/2017 18:12
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ալավեսը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ։
«Մենդիսորոսա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 70-րդ րոպեին բացեց Կարլոս Սոլերը, սակայն 8 րոպե անցա Իբայ Գոմեսը վերականգնեց հավասարությունը, իսկ 86-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կատայը։
«Չղջիկները» հանդիպումն ավարտեցին 10 հոգով․ 88-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ֆաբիան Օրելյանան։
Այս հաղթանակից հետո «Ալավեսն» ունի 33 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 26 միավորով 14-րդն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում