Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին
13/03/2013 21:11
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Բաքվի դատարանը 9 տարով ազատազրկման է դատապարտել «Խուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիին:
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (Committee to Protect Journalists, CPJ) խորը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նրան ազատ արձակել: Նշենք, որ լրագրողը ձերբակալվել է հարկերից խուսափելու և դրամ շորթելու մեղադրանքներով:
Զեյնալին երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքներն ու բազմիցս հերքել է դրանք: Ըստ լրագրողի` դրանք պարզապես իր դեմ օգտագործելու համար են:
Միջազգային կազմակերպությունները հաճախ մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքի սահմանափակման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում