Մհեր Սեդրակյանի որդին ազատվել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
28/02/2017 18:11
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Դավիթ Սեդրակյանը ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին: Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրձջանառվում նաև Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին, սակայն մինչ այսօր նա նման դիմում չի ներկայացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում