Ալիևն Արցախի հետ շփման գծում իրավիճակը լարելով հասարակության ուշադրությունը շեղում է ներքին խնդիրներից
03/03/2017 12:22
Նմանատիպ
Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում իրավիճակը լարելով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Այս մասին Երևանում կազմակերպված «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» քննարկման ժամանակ նշեց թալիշական ազգային շարժման ակտիվիստ «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից Շահին Միրզոևը:
«Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխնախագահ նշանակեց իր կնոջը, Ներքին գործերի նախարարն էլ իր որդուն նշանակեց տեղակալ: Այս նշանակումները հասարակության շրջանում լուրջ դժգոհության առիթ դարձան: Հետևաբար Ալիևի ռեժիմը փորձում է իրավիճակը սահմանին սրել, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի»,– ասաց Շահին Միրզոևը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում