Ասադն ահաբեկչության դեմ պայքարում Թրամփի վարչակազմի ձեռնարկած կոնկրետ քայլեր չի տեսնում
Նմանատիպ
ԱՄՆ նոր կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ սահմանափակվելով միայն հռետորաբանությամբ և տեղային գործողություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ չինական «Ֆենիքս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հիմնականում կենտրոնացած էր ահաբեկչության ոչնչացման հռետորաբանության վրա, սակայն դեռևս մենք այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չենք տեսել»,– շեշտել է Սիրիայի նախագահը:
Ասադը նաև ընդգծել է, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնել: «Անհրաժեշտ է նաև ցամաքային զորքերի հետ համագործակցությունը: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը կարողանում է հաջողություններ արձանագրել Իսլամական պետության դեմ պայքարում»,- ամփոփել է Սիրիայի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում