Թուրք հաքերները հարձակումներ են գործել հոլանդական պետական կայքերի վրա
Նմանատիպ
Թուրքիայի և Նիդեռլանդների միջև լարված քաղաքական հարաբերությունների համատեքստում թուրք հաքերները հարձակում են իրականացրել հոլանդական պետական կառույցների էլեկտրոնային կայքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Աքշամ» պարբերականը հայտնում է, որ թուրքական ANT հաքերային խումբը կոտրել է Ռոտերդամի օդանավակայանի պաշտոնական կայքը:
Հաքերային խմբի ներկայացուցիչների արարքի պատճառն այն է, որ Ռոտերդամում արգելվել էին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի միջոցառումները: «Եթե մեր նախարարը չի կարողացել իջնել, Ռոտերդամից էլ ոչ ոք չի թռչի»,- նշել են հաքերները:
Թուրքական «Միլլիեթ» պարբերականն էլ հայտնել է, որ հաքերային մեկ այլ խմբի կողմից հարձակում է իրականացվել հոլանդական կառավարությանը պատկանող կայքերի վրա: Հաքերները տեղեկություններ են կորզել ավելի քան 10 հազար հոլանդացու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում