Խոտածածկի խնդիրներ. «Արարատ» – «Ալաշկերտ» խաղի վայրը փոխվել է
14/03/2017 17:35
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Արարատը» կընդունի «Ալաշկերտին»:
Հանդիպումը կկայանա մարտի 17-ին, «Բանանց» մարզաբազայի արհեստական խոտածածկով մարզադաշտում և կմեկնարկի 14:00-ին,- հայտնում է «Արարատի» պաշտոնական կայքը:
Ֆինանսների նախարարության մարզադաշտի (նախկին «Միկա») խոտածածկը, որտեղ երևանյան թիմը կանցկացնի մրցաշրջանի գարնանային հատվածի իր տնային հանդիպումները, առայժմ պատրաստ չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում