Եվրոպայի առաջնություն. Հայաստանը կներկայացնի 4 շախմատիստուհի
14/03/2017 20:28
Նմանատիպ
Ապրիլի 11-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն կանանց հավաքականի անդամներ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը։
Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի կնվաճի շախմատի աշխարհի կանանց առաջնության ուղեգիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում