Ռամոս և Պիկե. Թշնամիներ ակումբներում, ընկերներ` հավաքականում (ծաղրանկար)
22/03/2017 18:19
Նմանատիպ
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խոսքերին: Իսպանացին «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ հակամարտության վերաբերյալ ասել էր.
«Խաղն ավարտվում է, մենք իրար ձեռք ենք սեղմում։ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև միշտ եղել է մրցակցություն, դա չի փոխվի, սակայն ես հավաքականում կգրկեմ Պիկեին։ Մենք սովոր ենք քարեր նետել միմյանց վրա, բայց դա առանց հետին մտքերի ենք անում»։
Մոմանին պատկերում է, թե Ռամոսն ու Պիկեն ինչպես են պատերազմում ակումբներում և որքան բարեկիրթ են դառնում Իսպանիայի հավաքականի կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում