Վերատիի գործակալ. Մարկոն ցանկանում է հաղթել, բայց ՊՍԺ-ի հետ դա անհնար է
23/03/2017 13:50
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալ Դոնատո Դի Կամպլին խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Իրավիճակը չափազանց բարդ է, քանի որ Վերատին մինչև 2021 թվականը գործող պայմանագիր ունի: Նա ցանկանում է հաղթել, սակայն ներկայիս ՊՍԺ-ի հետ դա անհնար է: Մարկոն արդեն 5 տարի է Փարիզում է և այժմ նա պետք է որոշի` ցանկանո՞ւմ է չեմպիոն դառնալ, թե՞ շատ գումար վաստակել:
Խնդիրը նույնիսկ փողի մեջ չէ, որովհետև յուրաքանչյուր ակումբ, որը կգնի նրա տրանսֆերը, բարձր աշխատավարձ կվճարի: Վերատին ՊՍԺ-ն կլքի միայն եվրոպական թոփ-ակումբի համար:
Մենք իտալական թիմերից առաջարկներ ունենք, բայց կասկածում եմ, որ Մարկոն կարիերայի նման շարունակությունը կընտրի»,- գործակալի խոսքերն է մեջբերում «Football-italia.net»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում