Լոնդոնի ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի ծնունդ Էր
23/03/2017 15:45
Նմանատիպ
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել Էր Մեծ Բրիտանիայի տարածքում եւ ժամանակին գրավել Էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը: Այդ մասին մարտի 23-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Այդ մարդը ծնվել Է Մեծ Բրիտանիայում: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ ՄԻ-5-ում հետաքննություն են անցկացրել ծայրահեղականության հետ կապված գործի շրջանակներում»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մեյը պարզաբանել Է, որ արդյունքում այդ հետաքննությունը փակվել Է, եւ վերջին ժամանակներս նա կասկածներ չԷր առաջացնում հատուկ ծառայությունների մոտ:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել Է, որ տեղի ունեցածի հետաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի ինքը չի կարող հայտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ահաբեկչի մասին հավաքել են քննիչները: