Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը
Նմանատիպ
Տեսախցիկները գրանցել են Լոնդոնի Վեստմինսերյան կամրջի անցորդների վրա ավտոմեքենայի վրաերթի պահը: Տեսանյութը հրապարակել է BFMTV-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հանցագործի ավտոմեքենան շարժվում է մեծ արագությամբ, մանեւրելով մյուս ավտոմեքենաների միջեւ, ինչից հետո թեքվում է երթեւեկելի մասից եւ հարվածում մի քանի մարդու: Անցորդներից մեկն ընկնում Է Թեմզա գետը:
Երեք մարդ է զոհվել մարտի 22-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Զոհվել է մի ոստիկան, մոտավորապես 40 տարեկան մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Եվս առնվազն 29 մարդ ներկայում գտնվում են Լոնդոնի հինգ հիվանդանոցներում, նրանցից յոթը ծանր վիճակում են:
Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել է հրեշավոր եւ նողկալի հարձակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում