Տուպիկի առաջ
Նմանատիպ
«Այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվեցին նրանով, որ ավելի ակտիվ եղավ հետընտրական շրջանը, քան նախընտրականը: Հայաստանի քաղաքացիները «տուպիկի» առաջ կանգնեցրին թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Բոլորիս համար կանխատեսելի արդյունքն ընտրություններից սկսված՝ դրվեց կասկածի տակ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Empyray» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին Սարգիս Մանուկյանն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական գործիչը նման ծայրահեղ քայլի է դիմել, բայց մյուս կողմից էլ՝ նշել է, որ սա վկայում է երկրում տիրող ծայրահեղ իրավիճակի մասին: Նա ասել է, որ այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն իր քայլը որակել է ոչ թե՝ զորակցություն կոնկրետ անձին, այլ քաղաքացիական շարժմանը, որը սիրում է իր երկիրը: Նա նաև կարծիք է հայտնել, որ եթե հասարակությունը ցանկանում է, որ նախորդ փորձերի նման հետընտրական շարժումը չձախողվի, պետք է հասարակությունն ավելի ակտիվ լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում