Վարդան Օսկանյանն Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու հնարավորություններ է տեսնում
Նմանատիպ
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմանը հասնելու ռեալ հնարավորություններ է տեսնում: Այս մասին Վարդան Օսկանյանն ասաց մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես այդ ճանապարհն անցել եմ: Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր ցանկանում լսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ես այդ մասին խոսել եմ ու ասել եմ, որ հնարավոր է հասնել այդ իրավունքի ամրագրմանը և արել եմ դա: Հենց դրա համար էլ ես հիմա նոր հարթության մասին խոսելու իրավունքը ինձ վերապահում եմ»,- նշեց Օսկանյանը:
Նա նշեց, որ իշխանության գալու դեպքում ինքը և իր քաղաքական համակիրներ Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենց բոլոր կարողությունները դնելով, ուժեղացնելու են հայկական կողմի բանակցային դիրքերը: Նրա խոսքով` իրենք ռեալ շանսեր են տեսնում հասնելու Արցախի անկախությանը կամ այն Հայաստանի հետ մեկ միջազգային ճանաչված պետություն դարձնելու համար: Վարդան Օսկանյանը հավաստիացրեց, որ դրա հնարավորությունները կան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում