Սանչես. Ցանկանում եմ մնալ Լոնդոնում, բայց տիտղոսներ նվաճող թիմում
30/03/2017 14:53
Նմանատիպ
«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է իր ապագայի մասին:
«Ինձ դուր է գալիս Լոնդոնը, մտադիր եմ պայմանագրիս պարտավորությունները մինչև վերջ կատարել: Ցանկանում եմ մնալ այս քաղաքում, բայց այնպիսի թիմում, որը տիտղոսներ է նվաճում և հաղթողի հոգեբանություն ունի: Դեռ 28 տարեկան եմ, առջևում դեռ շատ տարիներ կան: Ես այնպիսի խաղացող եմ, ով հետևում է իր մարզավիճակին»,- «Sky Sports»-ի հետ զրույցում ասել է չիլիացին:
Ավելի վաղ հայտի է դարձել, որ «Չելսին» Սանչեսին դարձրել է իր տրանսֆերային գլխավոր նպատակը: Հարձակվողի համաձայնագիրը «զինագործների» հետ սպառվելու է 2018 թվականի ամռանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում