Մոնչին պաշտոնապես հեռանում է
31/03/2017 11:07
Նմանատիպ
«Սևիլյան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ ակումբի մարզական տնօրեն Մոնչին լքել է ակումբը:
Ռամոն Ռոդրիգես Վերդախոն, ով հայտնի է որպես Մոնչի, համարվում է աշխարհի լավագույն մարզական տնօրեններից մեկը և վերջին տասնամյակում անդալուզցիների գրանցած հաջողություններ հիմնականում նրա աշխատանքի հետ են կապում: Իսպանացին եղել է «Սևիլյայի» դարպասապահը, իսկ 2001 թվականից զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը:
Իսպանական ու իտալական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Մոնչին նշանակվելու է «Ռոմայի» մարզական տնօրեն: Այն պաշտոնը թափուր է 2016 թվականի հոկտեմբերից, երբ հռոմեական ակումբից հեռացել է Վալտեր Սաբատինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում