12.1 C
Yerevan

Վարչապետի օգնականի հարցը՝ Գագիկ Ծառուկյանին

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Վերջին օրերին դրսևորվող վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության և անձամբ նրա հասցեին ԲՀԿ-ական շրջանակներից եկող քննադատությունները իրենց արձագանքն են ստանում նաև հակառակ կողմից։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Միհրան Հակոբյանը երեկ ԲՀԿ-ին ուղղված գրառումների շարքը շարունակել է նաև այսօր։ Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է.

Հերթական հնարավորությունը բաց չթողնելով’ ցանկանում եմ հարց ուղղել ԲՀԿ առաջնորդ պրն. Գագիկ Ծառուկյանին: Հարցս հետևյալն է. արդյոք Դուք՝ որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել եք Ձեր ու Ձեր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է լրատվամիջոցների և քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող քաղաքաշինության նախարարության գործունեության ընթացքում բացահայտված աղաղակող փոշիացումների հետ կապված որոշ մութ պատմությունների մասին: Արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, թե ինչն է պատճառը, որ այս տարի քաղաքաշինության նախարարությունը կարողացավ մոտ մեկ միլիարդ դրամի հասնող խնայողություններ ունենալ, իսկ նախկին ղեկավարության օրոք այդպիսի խնայողություններ չեղան, ավելին՝ բացահայտվեցին հարյուրավոր միլիոն դրամների հասնող փոշիացնումներ: Արդյոք քննարկվե՞լ են, կամ քննարկվելու են առողջապահության ոլորտում տեղի ունեցած չարաշահումները: Հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կպատասխանի, թե քննարկվե՞լ են կամ քննարկվելու՞ են այդ հարցերը քաղաքական խորհրդի նիստում, եւ արդյոք դիտարկվո՞ւմ են դրանցում կոռուպցիոն դրսեւորումներ, թե՝ ոչ:

spot_imgspot_img