Վենգեր․ Պետք է հավատանք հաջողությանը
14/04/2017 15:43
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գնահատել է իր թիմի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները։
-Մենք կարող ենք խաղալ Չեմպիոնների լիգայում, կարող ենք և չխաղալ․․․ Միակ բանը, որ պետք է անենք՝ հաջողությանը հավատալն ու կենտրոնացած հանդես գալն է։ Պետք է առաջնային լինի ոչ թե անհաջողության մատնվելու վախը, այլ դրական արդյունքի հասնելու ձգտումը։ Պետք է օգտագործենք մեր հնարավորությունները,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է «The Mirror»-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետո «Արսենալը» 54 միավորով (30 խաղ) զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող չորրորդ հորիզոնականից հետ է մնում 7 միավորով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում