Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղի մեկնարկային կազմերը

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 19։00-ին մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը։ Թիմերի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուն և Անտոնիո Կոնտեն այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դավիդ դե Խեա – Վալենսիա, Բայի, Մարկոս Ռոխո, Դարմիան, Ֆելայինի, Անդեր Էրրերա, Յանգ, Պոգբա, Լինգարդ, Ռաշֆորդ։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։

«Չելսի»․ Ասմիր Բեգովիչ – Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Կեյհիլ, Մոզես, Կանտե, Մատիչ, Ալոնսո, Պեդրո, Դիեգո Կոստա, Ազար։

«Ազնվականների» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան նախախաղյա մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի հանդիպումը։

Այս խաղից առաջ «Չելսին» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը (31 խաղ), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 57 միավորով 6-րդ տեղում է (30 խաղ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում