Պելտիեր. Երեք ամիս փորձաշրջան անցա «Արսենալում», այնուհետև ինձ նկատեց Ռեդնապը…
Նմանատիպ
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել թիմի տրինիդադցի հարձակվող Լեսթեր Պելտիերի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր ակումբային կարիերայի առավել ուշագրավ դրվագների մասին:
-19 տարեկանում փորձաշրջան անցար Լոնդոնի «Արսենալում», այնուհետև մոտ էիր Պրեմիեր Լիգայի «Պորտսմութ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ չհաջողվեց աշխատանքային վիզա ստանալ Անգլիայում:
-Ցանկացած ֆուտբոլիստ Տրինիդադ և Տոբագոյից երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Բոլորի աչքի առջև է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքի օրինակը: Այո, ես երեք ամիսների ընթացքում փորձաշրջան էի անցնում «Արսենալում»: Այնուհետև ինձ նկատեց լեգենդար Հարի Ռեդնապը և հրավիրեց «Պորտսմութ»: Ինձ 4-ամյա պայմանագիր առաջարկեցին, սակայն այն ժամանակ դեռ բավականաչափ հանդիպումներ չէի անցկացրել ազգային հավաքականի կազմում և ինձ չհաջողվեց Անգլիայում աշխատանքային վիզա ստանալ: Փոխարենը հայտնվեցի Սլովակիայում և հաջող ելույթներ ունեցա այդ երկրում:
Պելտիերը «Սլովանի» կազմում ընդդեմ «Նապոլիի»: Գնդակի համար պայքարում է Ֆաուզի Ղուլյամի հետ:
-Սլովակիայում դու մեծ հաջողությունների ես հասել «Սլովանի» հետ, որի կազմում նաև մասնակցել ես Եվրոպայի Լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումների` խաղալով իտալական «Նապոլիի» և Պրահայի «Սպարտայի» կարգի ակումբների հետ:
-Սլովակիայի «Տրենչինում» ունեցած հաջող ելույթներից հետո ինձ հրավիրեցին այդ երկրի ուժեղագույն ակումբ` «Սլովան»: Սկզբնական շրջանում կար լարվածություն, քանի որ հասկանում էի, որ իմ տեղափոխության համար բավականին մեծ գումար են վճարել: Սակայն, ես գիտեի, թե ինչ եմ ուզում և որն է իմ նպատակը: «Սլովանում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում երկու անգամ դարձա Սլովակիայի չեմպիոն, ևս երկու անգամ երկրի գավաթակիր, ինչպես նաև սուպերգավաթակիր:
Բավականին մեծ թվով գոլեր խփեցի, չնայած պետք է նշեմ, որ ավելի ուժեղ կողմեր էլ ունեմ: Խաղալով եվրոպական ակումբային մրցաշարերում` նման կարգի թիմերի հետ, մեծ փորձ կուտակեցի:
Շարունակելի…
Հետևեք մեզ նաև Telegram-ում