«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Կրոտոնեի» հետ (տեսանյութ)
30/04/2017 19:24
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում չկարողացավ հաղթել հետնապահներից «Կրոտոնեին»․ թիմերը մեկական գոլ խփեցին։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Մարսելո Տրոտան, իսկ պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Գաբրիել Պալետան։
Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 59 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Կրոտոնեն» 25 միավորով 18-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր
«Կրոտոնե» – «Միլան»՝ 1։1
Գոլերը՝ Տրոտա 8՛ – Պալետա 50՛
Հեռացում՝ Կուցկա 90՛